Ձեր զամբյուղը դատարկ է
Մեգերյան
Կարպետ ընկերությունն հիմնադրվել է 1917թ. Նյու Յորքում ներկայիս սեփականատերերի պապիկի
կողմից։ 1970-ին ընկերությունը անցավ թոռներին եւ նրանք սկսեցին զբաղվել ձեռագործ գորգերի
արտադրությամբ։ Առաջին գործարանը բացվել է Եգիպտոսում, որին հաջորդել են Պակիստանի,
Աֆղանստանի, Ռումինիայի, Չինաստանի եւ Հնդկաստանի գործարանները։ 1990-ին Մեգերյանները
վերադարձան Հայաստան հայկական գորգարվեստի ավանդույթները վերականգնելու, աշխատատեղեր
ստեղծելու եւ կորած մշակույթը պահպանելու համար։ Վաղ 2000-ում Մեգերյանները գնեցին
“Հայգորգ” գորգարտադրության գործարանները, ինչպես նաև վերականգնեցին 27-մասնաճյուղ
Հայաստանի տարբեր շրջաններում։ Մեգերյանները փոխեցին ամբողջ գորգարտադրության ընթացքը
հայկական ավանդականին, սովորեցնելով գորգագործներրին հին հայկական գորգ գործելու հմտությունը:
Հայաստանում գործված Մեգերյան գորգերը միակ հայկական գորգերն են գործված հայկական կրկնակի
հանգույցով որոնց համար նախատեսված թելերն էլ ներկված են բացառապես բնական ներկանյութերով:
Մեգերյան Կարպետը Ընկերությունը ամեն օր իր
դռներն է բացում հարյուրավոր զբոսաշրջիկների և տեղացիների առջև: Հյուրերի համար իրականացվում
է շրջայց Հովհաննես եւ Նոյեմի Մեգերյանների անվան հնագույն գորգերի թանգարանով, որից
հետո նրան կարող են համտեսել Մեգերյան ռեստորանի ավանդական հայկական ճաշատեսակները:
Մեգերյանները հսկայական աշխատանք են տարել, ցուցադրելով եւ ներկայացնելով հայկական
գորգագործության մշակույթը ամբողջ աշխարհին: